Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ընդդիմության ղեկավար մարմնում 6 անձ է

Ընդդիմության ղեկավար մարմնում 6 անձ է
19.12.2020 | 14:49

«Հրապարակը» գրում է.

«Հանրային ընկալումներում ընդդիմությունը դեռ ներկայանում է 17 կուսակցությունների տեսքով, թեև 17-ի ֆորմատը վաղուց գոյություն չունի, ընդլայնվել է՝ հասնելով 22-ի, դրան գումարած՝ հանրային գործիչները։ Բայց այս ֆորմատն էլ գործուն չէ, քանի որ իրականում գործում է 6 անձից կազմված մի ղեկավար մարմին, որն էլ հիմնականում որոշումներ է կայացնում։ Այդ 6 անձինք են՝ 3 կուսակցությունների նախագահները՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Հայրենիք», ինչպես նաև երկու նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Վազգեն Մանուկյանը։ Բայց այս մարմնից բացի, կան նաև 3 այլ միավորներ: Մեկը քաղաքական հանձնախումբն է՝ տարբեր կուսակցությունների մեկական ներկայացուցչից կազմված, որոնք պարբերաբար նիստեր են անում, մյուսը կազմակերպական հանձնաժողովն է, որը բողոքի ակցիաների և մյուս միջոցառումների համակարգմամբ է զբաղված, և իրավական հանձնախումբը, որն իրավական գործընթացն է համակարգում՝ իրավապահներին դիմումներ, դատախազության և ոստիկանության հետ կապված բողոքի ակցիաներ»։

Դիտվել է՝ 3307

Մեկնաբանություններ